Այսօր կայացած ասուլիսի ընթացքում Ժառանգության անդամ Անահիտ Բաշխյանն անդրադարձավ Ժառանգության և ԲՀԿ-ի համագործակցությանը, պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչպես է պատկերացնում այն՝ հաշվի առնելով այն փաստը, որ խոսվում է ԲՀԿ-ի հետ Քոչարյանի ներգրավվածության մասին:

Բախշյանը նախ նշեց, որ ինքը համագործակցության կողմնակից է ամեն պարագայում, սակայն լավ չեն պատկերացնում համագործակցությունը ԲՀԿ-ի հետ:

«ԲՀԿ-ն այսօր այլ կերպ է հանդես գալիս, այսպես ասած Հռոմի պապից ավելի կաթոլիկ: Նրանց գործիչները ընդդիմության նման քննադատում են, քարը քարին չեն թողում, ես չգիտեմ որքանով հավատամ, արդյո՞ք նրանց ետևում Քոչարյանի ականջը չի երևում: Եթե ես դա տեսնեմ, ես ինքս չեղյալ կհամարեմ այդ համագործակցությունը: Այդ վախն ինձ մեջ կա, վախենում եմ, քանի որ շատ են խոսում այդ մասին», - նշեց նա:

Իսկ Վահան Շիրխանյանն էլ հավելեց,որ Քոչարյանի վերադարձը Հայաստանի համար կլինի նոր ողբերգության սկիզբ:

Անահիտ Բախշյանի խոսքերով էլ Քոչարյանը ոչ սիրտ ունի, ոչ խիղճ, և մեկ էլ տեսար որոշեց Հայաստանի թագավոր դառնա: «Համը բերանում է մնացել, կիսատ բաներ է թողել», - նշեց Բախշյանը: