Անկեղծորեն ասեմ ես չեմ եղել ՀԱԿ-ի միտինգին և չէի է ուզում լինել, ես հարյուրավոր միտինգներ եմ տեսել, դա էլ թող լինել հարյուրքառասուներորդը լիներ, որը ոչնչով չէր տարբեվում մյուսներից:

Այսօր կայացած ասուլիսի ընթացքում անդրադառնալով ՀԱԿ-ի մարտիմեկյան հանրահավաքին, այս մասին նշեց Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը:

«Ես սկբզբից էլ գիտեի, որ այն արդյունք չի տալու: Զարմացրեց այն, որ այն մարդը , ով սկզբից դեմ էր Մաքսային Միությանը, հիմա կողմ է արտահայտվում : Տեր-Պետրոսյանը մերժում էր ՄՄ-ն դեռ 93-ից, քանի որ ընդհանուր սահման չունենք: Շատ հետքրքիր է, որ նա հիմա պաշտպանում է ՄՄ-ն», - նշեց նա:

Շիրխանյանի խոսքերով, այդ ժամանակ չգնացին ՄՄ, քանի որ Հայաստանի վզին փաթավեց լիբեռալ-դեմոկրատական համակարգը, որը երկիրը տանում էր դեպի Եվրոպա, այլ ոչ թե Մաքսային Միություն: «Ես չեմ տեսնում, որ այդ համակարգը որևէ բան է տվել Հայաստանին, բացի ամբողջ ժողովրդի սնանկացումից, որոնք էլ լքեցին հայրենիքը», - նշեց նա:

Ժառանգության անդամ Անահիտ Բախշյանի խոսքերով էլ, ելույթի ընթացքում եղել են հարցեր, որոնք իրարամերժ եզրակացություների տեղիք են տվել: «Ոչ Լևոնի ասածն է ինձ համոզում, որ ինչ որ բան կարող են փոխել, ոչ էլ մյուս առանորդների: ես գնացել էի հանրահավաքին և ավելի շվարեցի, թե ինչ պետք է լինի մեր վաղվա օրը», - նշեց նա: