Մարտի 3-ին, ժամը 10.00-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Արամ Խաչատրյան փողոցի տներից մեկի մուտքի առջև հայտնաբերվել է 2 գազի բալոն և անհայտ սարք:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՄՃԿԿ ՕԽ-ն և փրկարարկան ջոկատը` սակրավորներով:
Պարզվել է, որ նկուղում հայտնաբերվել է 2 գազի բալոն (5 կգ և 10 կգ), որոնք տեղափոխվել են անվտանգ տարածք:
Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն գազի բալոնները հայտնաբերվել են Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանին պատկանող տանը:


