Հայաստանի հավաքականի և Մոսկվայի Սպարտակի հարձակվող Յուրա Մովսիսյանը ռուսական sovsport-ին պատմել է, թե ինչու է Ռուսաստանի հավաքականի դեմ հաղթանակը կարևոր և հույս է հայտնել, թե հայկական դրոշները խաղադաշտում ավելին կլինեն, քան ռուսականը:
- Ո՞վ է Ձեզ համար Ռուսաստանի հավաքականի ամենավտանգավոր խաղացողները:
- Դիմա կոմբարով և Դենիս Գլուշակով:
- Օ, կատարում եք ձեր թիմակիցներին հաճոյախոսություններ: Դե իհարկե, Գլուշակովտ ձեզ Օզբիլիսի հետ մեգաաստղ է անվանել: Բայց ինձ մոտ հարց կա Ռուսաստանի հավաքականի ավագի մասին: Ռոման Շիրոկովտ վերջերս հեռացել է Զենիթից և դարձել է Կրասնոդարի խաղացող: Ինչպե՞ս կգնահատեք այդ փոփոխությունը:
-Շիրոկովը մեծ խաղացողն է, Ռուսաստանում լավագույններից է, իսկ Կրասնոդարը լավ թիմ է: Դա լավ գործարք է:
- Մի անգամ դուք նշել եք, որ երազում եք հավաքականի հետ հայտնվել Աշխարհի կամ Եվրոպայի առաջնություն: Ի՞նչ եք դուք մտածել, երբ տեսել եք վիճակահանության արդյունքները: Հայաստանի մրցակիցներն են Դանիան, Պորտուգալիան, Սերբիան, Ալբանիան: Կկատարվի՞ արդյոք երազանքը:
- Իմ երազանքը երբեք չի փոխվի և կապ չունի թե ինչ մրցակիցներ ունի մեր հավաքականը: