Forbes ամսագիրը հրապարակել է աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշը: Ամերիկյան տեխնոլոգիական Microsoft կորպորացիայի համահիմնադիր Բիլ Գեյթսն այդ ցուցակում  ամենահարուստ միլիարդատերն է: Նրա կարողությունը կազմում է 76 միլիարդ դոլար:

Երկրորդ տեղը զբաղեցրել է մեքսիկացի մեդիա-մագնատ Կառլոս Սլիմը, ով այս տարվա  72 միլիարդ դոլար կարողություն ունի:

Երրորդ հորիզոնականում է հայտվել Inditex ընկերության սեփականատեր, իսպանացի Ամանսիո Օրտեգին, ում կարողությունը կազմում է 64 միլիարդ դոլար:

Ֆինանսական աշխարհում հայտնի Ուորեն Բաֆեթը հայտնվել է չորրորդ հորիզոնականում (58.2 միլիարդ դոլար), որին հետևում է Oracle ընկերության հիմնադիր և գլխավոր տնօրեն Լարի Էլիսոնը (48 միլիարդ դոլար):