«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մարտի 1-ին Ազատության հրապարակում ՀԱԿ-ի հրավիրած հանրահավաքը խոստանում էր լինել աննախադեպ եւ եղավ աննախադեպ։ Սա թերեւս առաջին մարտիմեկյան հանրահավաքն էր, որտեղ վեց տարի առաջ տեղի ունեցած սպանդի պատասխանատուների մասին խոսակցությունը լղոզվեց։

Ռոբերտ Քոչարյանի անունը, օրինակ, հանրահավաքում ոչ մի անգամ չհնչեց։ Վերջին շրջանում ՀԱԿ-ում չափազանց զգուշավոր են դարձել Ռոբերտ Քոչարյանի հարցում, եւ սա չի կարող պատահականություն լինել։ Եվ ուրեմն՝ պատասխանի կարիք է զգում հարցը, թե որն է նման նրբանկատության պատճառը։ Ամենատրամաբանական պատասխանը կարող է լինել այն, որ Կոնգրեսը մտավախություն ունի, թե Քոչարյանին արժանի գնահատականներ տալով՝ կարող է փչացնել հարաբերությունները «Բարգավաճ Հայաստան» կուսակցության եւ նրա առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ, որոք, փաստորեն, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի վերջին երկու տարիների ասելիքի առանցքն են կազմում»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում