«Վերջին օրերին սոցցանցում, Աշոտյանի ու Շարմազանովի էջերի հանգույն, սկսել են «զզվել» «Ավշարի» արտադրանքից և «եղբայրներից»։ Արարատի մարզի նոր տերերի՝ Գրիգորյանների և հին «նայողների»՝ ձկան և ցեմենտի գործ «անող» մագնատների՝ Ծառուկյան-Աբրահամյան «տանդեմի» միջև Արարատի ընտրություններից հետո նոր հակասություն է առաջացել արդեն ջրի հարցով, որի առնչությամբ կա հարուցված քրեական գործ՝ ջրօգտագործման, ապօրինի հորերի, շրջակա գյուղերի ջրազրկման հետ կապված։

Ծաղկաձորում Ծառուկյանի հետ կոշտ խոսակցությունից հետո իշխանության ամենավերին օղակից Գրիգորյաններին ասվել է՝ «բլիժնի բոյ չմտնել», չխառնվել, հարցը լուծվելու է իրավապահներ-բնապահպանության նախարարություն տիրույթում, իսկ այդ ընթացքում «Ավշար-հակաարշավ» ֆեյսբուքյան էջը «դեմոտիվացնում» է մարզի նոր տերերին։
Ի՞նչ եք մտածում Ձեզ «նվիրված» ֆեյսբուքյան էջի մասին՝ հարցրինք Աժ պատգամավոր Արայիկ Գրիգորյանին։ «Շատ բան»։ Ի՞նչ, օրինակ։ «Այն, որ էջի հետևում կանգնածները շատ ծանր են տարել իմ ասածները, որ «Արարատցեմենտը» պարտք ունի, դրա համար են ջուրը կտրել, և որ այդտեղ ոչ մի քաղաքական հետապնդում չկա»։ Անուններ կտա՞ք։ «Ի տեղի՝ ի ժամանակի, բոլորի ականջներն էլ շատ լավ երևում են, ովքեր էլ լինեն, պատասխան են տալու այդ էջում մեր բիզնես շահերը, բարի համբավն ու պատիվն արատավորելու համար, այս պահին մենք խորհրդակցում ենք իրավաբանների հետ հետագա քայլերի շուրջ»։ Դատի՞՝ եք տալու։ «Այդ մասին՝ հաջորդ դասին»»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։