Հայաստանի հավաքականի և Դորտմունդի Բորուսիայի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Բունդեսլիգայի կայքում անցկացված քվեարկության արդյունքներով ճանաչվել է Գերմանիայի առաջնության 23-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստ։

Bundesliga.com-ը ներկայացրել է նաև ֆուտբոլի Գերմանիայի առաջնության 23-րդ տուրի խորհրդանշական հավաքականը։

Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ընգրկվել է լավագույն ֆուտբոլիստների ցուցակում։

Խորհրդանշական հավաքականն ունի հետևյալ տեսքը.

Ռալֆ Ֆարման («Շալկե»), Դավիդ Ալաբա («Բավարիա»), Մատս Հումելս («Բորուսիա»), Ստեֆան Բել («Մայնց»), Մարսել Շմելցեր («Բորուսիա»), Արյեն Ռոբեն («Բավարիա»), Հենրիխ Մխիթարյան («Բորուսիա»), Մարիո Գյոտցե («Բավարիա»), Սայիդ Սալիհովիչ («Հոֆենհայմ»), Անտոնի Մոդեստե («Հոֆենհայմ»), Մաքսիմ Չոպո-Մոտինգ («Մայնց»):

Հիշեցնենք, որ «Բորուսիա- «Նյուրնբերգ» խաղում հայ կիսապաշտպանը դարձել է գոլի հեղինակ։