Ադրբեջանը այսօր Հայաստանին կվերադարձնի 70-ամյա Մամիկոն Խոջայանին, ով հունվարի 28-ին հատել էր հայ-ադրբեջանական սահմանը և ձերբակալվել Ադրբեջանի կողմից: 

Այդ մասին փոխանցում է ադրբեջանական АПА-ն: Գերիների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովի քարտուղար Շահին Սայիլովն ասել է, որ Մամիկոն Խոջայանը կհանձնվի Հայաստանին այսօր` Միջազգային կարմիր խաչի կոմիտեի օգնությամբ: