Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի 77-ամյա բնակիչ, հոգեկան խանգարումներ ունեցող Մամիկոն Խոջոյանին այսօր վերադարձրել են հայկական կողմին:

Այս մասին  YerevanNews.am-ի հետ զրույցում նշեց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

Նա նաև հավելեց, որ ներկա պահին Խոջոյանը ենթարկվում է բուժզննման:

Հիշեցնենք, որ Մամիկոն Խոջոյանը հունվարի 28-ին  Ադրբեջանի սահմանն անցել ու գերի էր ընկել: