ԱՄՆ-ում քաղցկեղի դեմ բուժման կուրսեր անցնող Ժաննա Ֆրիսկեն երեկ հանդիպել է որդու հետ: Ֆրիսկեի հարազատները տեղեկացնում են, որ երգչուհու ինքնազգացողությունը որոշակիորեն բարելավվել է և նա արդեն կարող է ավելի երկար ժամանակ հատկացնել որդու հետ տեսակցություններին:
Փոքրիկի հետ հանդիպումը հոգեբանական առումով դրականորեն է ազդել Ֆրիսկեի վրա` չնայած այն տխուր հանգամանքին, որ որդին չի ճանաչել մորը, քանի որ հիվանդության հետևանքով Ֆրիսկեի արտաքինը աննկարագրելի փոփոխությունների է ենթարկվել: