«Հրապարակը» գրում է. «Նախորդ օրը «Օջախ» ռեստորանային համալիրում, «մտերմիկ միջավայրում», Սերժ Սարգսյանի եւ Արթուր Բաղդասարյանի մասնակցությամբ տեղի է ունեցել ՕԵԿ քաղխորհրդի «նիստ-ճաշը», որի ընթացքում խոսվել է գլոբալ, ներքաղաքական բոլոր հարցերից:
5 ժամ տեւած հանդիպման ընթացքում Սերժ Սարգսյանը մանրամասն անդրադարձ է կատարել երկրի գլխավոր խնդիրներին, կարեւորել դրանք թիմային համատեղ աշխատանքով լուծելու «պահը», հորդորել, որպես «վստահելի գործընկեր», էլ ավելի կազմակերպված աշխատել այդ ուղղությամբ, որովհետեւ «երկար ճանապարհ ունենք միասին անցնելու»: Ասել է, որ «պետք է ուշադրություն դարձնել նաեւ կառույցների հետ աշխատանքին, վերջին շրջանում նկատվող ակտիվացումը պետք է էլ ավելի խորացնել»:
Սարգսյանի մարտյան թեզերն ԱԺ-ում երեկ արդեն քննարկվում էին ՕԵԿ պատգամավորների շրջանում. նրանք այդ թեզերն իջեցնում էին դեպի «շարքերը»: