Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարանը զրուցել է Спорт-Экспресс-ի հետ և պատասխանել ազգային հավաքականին, գերմանանական թիմին և առաջիկա ծրագրերին վերաբերող հարցերին: Հարցազրույցից մի հատված՝ ստորև:
- Իսկ ի՞նչ նպատակներ կան հավաքականի հետ միասին:
- Հաղթել յուրաքանչյուր խաղում: Բացի այդ, ժամանակն է, որ Եվրոպայի առաջնությունում խաղանք: Սակայն 2016թ.-ի այդ նպատակը լուծելու համար, պետք է ոչ թե երազել, այլ քրտնաջան աշխատել:
- Ի՞նչ կասեք հավաքականի նոր գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի մասին:
- Մենք ընդամենը 15 րոպե ենք շփվել երկուշաբթի օրը: Շալանդից շատ բան կարելի է սովորել, իզուր չեն նրան հրավիրել: Ճիշտ է, նախկինում նրա մասին չեմ լսել: Սակայն նշանակումից հետո շատ կարդացի նրա մասին: Կաշխատենք միասին:
- Ճի՞շտ է, որ Շալանդի թեկնածությունը հայկական ֆուտբոլի ֆեդերացիային խորհուրդ է տվել Յուրգեն Կլոպպը:
- Անկեղծ ասած, տեղյակ չեմ...
- Ի՞նչ եք անկնալում Ռուսաստանի հավաքականի դեմ խաղից:
- Երբ խաղում ես մի թիմի դեմ, որտեղ այսպիսի ուժեղ ֆուտբոլիստներ են հավաքված, ապա միշտ էլ կարող ես օգուտ քաղել: Ռուսների կազմում ոչ մեկի չեմ առանձնացնի:
- Մեր խաղից առաջ խնդրեցինք «Спорт-Экспресс»-ի ընթերցողներին մեզ հարցեր ուղարկել: Ահա դրանցից առաջինը. սոց. ցանցերում ինչպիսի՞ ակտիվություն եք ցուցաբերում:
- Ես ունեմ իմ էջը, սակայն ես այն չեմ վարում, ինձ տեղեկացնում են: Չեմ ուզում, որ ինչ-որ մեկը ներխուժի իմ անձնական կյանք, որպեսզի բոլորն իմանան, թե որտեղ եմ ես ու ինչ եմ անում: Ավելի լավ է միայնակ մնալ, կամ էլ լինել հարազատների կողքին: