Հայաստանի հավաքականը երեկ մարզում է անկացրել Կրասնոդարում, որը բաց է եղել երկրպագուների համար միայն առաջին 15 րոպեներին: Սակայն դրանց ավարտից հետո, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը թույլատրել է , որպեսզի երկրպագուները շարունակեն հետևել մարզմանը, սակայն արդեն առանց վանկարկումների: Այս մասին հաղորդում է Спорт-Экспресс-ը:
Մարզադաշտի անվտանգության աշխատակիցները, սակայն, մոտեցել են Հայրապետյանին:
- Նա «հայկական Տոլստիխն» է , թեքվելով Հայրապետյանին, ասել է.- Մարզիչը ասել է, որ 15 րոպեից բոլորը պետք է հեռանան:
- Ես «հայկական Տոլստիխ» չեմ: Այստեղ մարզիչը չի գլխավորը: Այստեղ եմ ես եմ գլխավորը: Ուրեմն, այդպես էլ կլինի,- եղել է Հայրապետյանի պատասխանը:
Երկրպագուները շարունակել են հետևել մարզմանը, սակայն լուռ: