ԱԺ Ժառանգություն խմբակցության անդամ Թևան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Մեկ տարի է անցել այս իմ գրարումից:
«Վազգեն Սարգսյան և Սամվել Բաբայան: Ճակատագրերի զուգադիպություն` այսօր հնարավոր չի ձեզ հետ բաժակ բարձրացնել: Առաջինին չպաշպանեցինք, երկրորդին չօգնեցինք երկիրը չլքել: Ճակատագրերի զուգադիպություն` Վազգեն Սարգսյան և Սամվել Բաբայան, շնորհավոր ձեր ծննդյան օրը:»
Բայց ոչինչ չի փոխվել: Այսօր շատ կգրվի Վազգենի մասին ու արժանի: Մեզ հերոսներ պետք են: Մենք պարտավոր ենք հերոսներ կերտել, պաշտել ու սիրել: Բայց մեզ նաև պետք է սովորել պաշպանել մեր հերոսներին ու հատկապես՝ կենդանիներին:»