Արթիկ–Ալագյազ ավտոճանապարհին այսօր՝ ժամը 09:30-ի դրությամբ, տեղ- տեղ մերկասառույց է, իսկ Մեղրու լեռնանցքի 339-343 կմ-ում սաստիկ բուք է սկսվել, այս մասին տեղեկացնում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը։

Հանրապետության որոշ ճանապարհահատվածներում տեղում է անձրև:

Ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: