Գյումրու դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավարը հրաժարականի դիմում է ներկայացրել: Նիկոլայ Ծատուրյանը վերադառնալու է թատրոնի գեղարվեստական խորհրդատուի պաշտոնին: Թատրոնում եղել են նաև կադրային այլ փոփոխություններ,-այս մասին գրում է tsayg.am-ը:

Թատրոնի ղեկավարությունը խոստացել է բոլոր հարցերին պատասխանել ասուլիսում: Դրամատիկական թատրոնի մենեջեր Տիգրան Վիրաբյանը նշել է, որ տեղի ունեցածը պայմանավորված չէ Մշակույթի նախարարի հետ անցյալ տարեվերջի հայտնի միջադեպով: