Ուկրաինա ուղարկված ԵԱՀԿ ռազմական դիտորդներին թույլ չեն տվել մտնել Ղրիմի Ինքնավար Հանրապետության տարածք, հայտնում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով Լիտվայի արտգործնախարար Լինաս Լինկյավիչյուսին։

«Որքան ես գիտեմ՝ նրանց թույլ չեն տալիս մուտք գործել»,- ասել է նախարարը և հույս հայտնել, որ, այնուամենայնիվ, կհաջողվի պայմանավորվել Ղրիմի ղեկավարության հետ։