Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպան Իրֆան Սիդդիգը Հազար համալսարանում ելույթ է ունեցել «Politics and Political Culture of the United Kingdom of Great Britain and Northern İreland» թեմայով զեկույցով:
Ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկությւոններով՝ դեսպանը սկզբում պատմել է իր երկրի ավանդույթների ու արտաքին քաղաքականության մասին: Նա նաև անդադարձել է Ուկրաինայում եւ այլ երկրներում տիրող անկայուն իրավիճակին:
Անդրադառնալով Շոտլանդիայի՝ Մեծ Բրիտանիայից առանձնանալու ու ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ քննարկումներին՝ դիվանագետն ասել է, որ առաջիկա վեց ամիսների ընթացքում հանրաքվե է անցկացվելու՝ Շոտլանդիայի՝ Մեծ Բրիտանիայից անջատվելու հետ կապված: «Բոլորը համաձայն են, որ Հայաստանը պետք է ազատի օկուպացված տարածքները, իսկ դրանք պետք է վերադարձվեն Ադրբեջանին: Այն, ինչ տեղի է ունենում Բրիտանիայում, ևս հետաքրքիր է: Շոտլանդիայի որոշ բնակիչներ չեն ցանկանում մնալ Մեծ Բրիտանիայի կազմում: Պատերազմ սկսելու փոխարեն մենք հանրաքվե կանցկացնենք: Եվ Լեռնային Ղարաբաղի հետագա կարգավիճակը որոշելու համար ևս պետք է հանրաքվե անցկացվի: Դա կարգավիճակի որոշման համար տրամաբանական կոմպրոմիս է»:
Փաստացի դեսպանը ասել է այն ինչ իրական է և Ադրբեջանը ոչ մի իրավունք չունի ստիպի Ղարաբաղի բնակչությանը դառնալ Ադրբեջանի մաս, փոխարենը հիմնական ադրբեջանական լրատվամիջոցները շարունակում են խեղաթյուրել դիվանագետների ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հայտարարությունները և ներկայացնում են «ինչը իրենց է հարմար»:
Դավիթ Սոֆիյան