ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը համոզված է, որ ՕԵԿը Երևանի ավագանու ընտրություններում շատ մեծ շանսեր ունի, չնայած, որ խորհրդարանական ընտրություններիում ՕԵԿ-ականներն արդքան էլ մեծ արդյունք չեն գրանցել : Այս մասին Հովհաննես Մարգարյանն ասաց այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանկ:
«ՕԵԿ-ն ինչպես միշտ այսօր էլ ակտիվ մասնակցելու է Երևանի ավագանու ընտրություններին»,-ասաց Հովհանես Մարգարյանն ու հիշեցրեց, որ արդեն ուրբաթ օրը բոլորին հայտնի է դարձել, որ ՕԵԿ-ի ավագանու ցուցակը գլխավորելու է ԱԻՆ նախարար Արմեն Երիցյանը, ՕԵԿ-ին նոր անդամակցած Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանը և մանկավարժ Սոֆիա Արտենյանը:
«ՕԵԿ-ը բնականաբար կստանա ժողովրդի վստահության քվեն: Ես հավատում եմ, որ ամեն ինչ կանենք, որ ընտրություններն անցնեն ազատ, թափանցիկ»,- հայտարարեց ՕԵԿ պատգամավորը:
Հովհաննես Մարգարյանն ի պատասխան Yerevannews.am-ի այն հարցին, թե ինչպես է գնահատում քաղաքապետ Տարոն Մարգարյանի աշխատանքը՝ ասաց, որ գնահատում է բավարար։