«Հրապարակը» գրում է. «Իվանիշվիլու հետ Դուք մոտիկից շփվել եք «Յանս» ակումբում, իսկապե՞ս նա նման է Գագիկ Ծառուկյանին, ինչպես գտնում է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ հարցրինք վարչապետ Տիգրան Սարգսյանին, որն Իվանիշվիլու Հայաստան կատարած այցի ժամանակ ուղեկցում էր նրան եւ մեկնումից առաջ էլ տարել էր Վաչոյի «Յանս» «ջազ-քլաբ»` Մալխասին լսելու ու «բեզ գալստուկա» զրուցելու: Ի դեպ, Իվանիշվիլին այնքան լավ էր զգացել իրեն այնտեղ, որ հրահանգել էր թռիչքը հետաձգել:

«Կարեւորն այն է, թե այդ հայտարարությունն անողի աչքերով նա ինչպիսին է, մնացածն անէական է»,- ասաց Տիգրան Սարգսյանը»