«Հրապարակը» գրում է. «Արարատի մարզը վերջին շրջանում դարձել է հայաստանյան «նյուզ-մեյքերը»։ Ջրի «գործերի» թանաքը դեռ չչորացած՝ ՀՀԿ քաղաքական հանձնաժողովի պատասխանատու Հովիկ Աբրահամյանն անձամբ գնացել է մարզ և մարզային կառույցի նախագահ դարձրել իր մորաքրոջ թոռանը՝ Աժ պատգամավոր, գիտության և կրթության մշտական հանձնաժողովի փոխնախագահ, երբեմնի դպրոցի տնօրեն Կարինե Պողոսյանին, որն ընդամենը հայտնի է Աշոտյանին հարց տալու յուր մաներայով և որոշ անգիր ելույթներով։

Մինչ այդ մարզի կառույցը ղեկավարում էր նախկին մարզպետ Էդիկ Բարսեղյանը, բայց քանի որ նոր մարզպետ Արամայիս Գրիգորյանը և նրա եղբայրը՝ Արայիկը, կուսակցականներ չեն, որոշվել է դե ֆակտո կառույցն ինչ-որ մեկին «տալ»՝ դե յուրե այդ գործառույթը թողնելով մարզպետի իրավասության ներքո։

Եվ, այնուհանդերձ, նոր կառույցապետուհու նշանակումը ՀՀԿ–ում լայն ժպիտ էր առաջացրել»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։