Չեք տեսնում, դեմքս վախեցած նստած եմ: Այսօր կայացած ասուլիսի ընթացքում, խոսելով ԱԺ չորս ուժերի միության կայուն լինելու մասին և պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք ամուր միություն է, այսպես արձագանքեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:
Անդրադառնալով արդեն մարտի մեկին կայացած ՀԱԿ-ի հանրահավաքին, նա նշեց.
«Վերջին տարիների ամենաչստացված միտինգն էր, պետք չէ մարդկանց հավաքել, ասել սա մերն է, հետո ասել բարի ճանապարհ ժողովուրդ, հետո կհանդիպենք: Ես սա համարում եմ քաղաքական պրովակացիա: Պետք չէ ժողովրդին օգտագործել»- նշեց նա:
Խոսելով արդեն ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ «Ինչո՞վ է Ծառուկյանը պակաս Իվանիշվիլիից» որակման մասին, ՀՀԿ ղեկավարը նշեց.
«Լևոն Տեր-պետրոսյանն ասում է ինչ պակաս է, ես էլ ասում եմ մի բան էլ ավել է», - նշեց նա, հավելելով, որ ՀԱԿ առաջնորդը փնտրտուքների մեջ է: Ոչ թե քաղաքի կենտրոնում պետք է խոսեն, այլ գնանք գյուղեր: