168.am-ի հետ զրույցի ընթացքում Արամ Սարգսյանը նշել էր, որ ինքը շեֆ համարում է միայն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, հավելելով, որ Սերժ Սարգսյանն էլ է շեֆ համարում վերջինիս:
Այսօր կայացած ասուլիսի ընթացքում լրագորղները հետաքրքրվեցին, թե ում է շեֆ համարում ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:
«Ես շեֆ ասել եմ միայն իմ հորը, որը հիմա կենդանի չէ: ինչ վերաբերում է Արամ Սարգսյանին հակադարձելուն, չեմ փորձի դա, քանի որ մեր Վազգեն Սարգսյանի եղբայրն է, ուրիշը որ ասեր՝ հատուկ խոսք կասեի», - նշեց նա: