1988թ ԱՄՆ  նախագահ Ռոնալդ Ռեգանը մեկնել է Մոսկվա՝ հանդիպելու Միխայիլ Գորբաչովի հետ:

Ինչպես գրում է rare.us-ը, ԱՄՆ-ի նախագահը Մոսկվա այցելելու ժամանակ շրջել է Մոսկվայի ողջ տարածքով:

Ներկայացված լուսանկարում Ռեգանը խոսում է մի երիտասարդ տղայի հետ: Երեխայի անմիջապես ետևում կանգնած է մի տղամարդ, ում պարանոցին գցած է լուսանկարչական ապարատ: Կայքը հայտնում է, որ այդ երիտասարդը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն է:

Պարզվում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իսկապես եղել է ԿԳԲ-ի գործակալ, բայց նախագահ Ռեգանի հետ հանդիպման ժամանակ ներկայացել է որպես զբոսաշրջիկ:

Ըստ հոդվածի հեղինակը՝ բացառվում է, որ 1988թ-ին հասարակ քաղաքացին կարողանար պատահական հանդիպել ԱՄՆ նախագահ Ռեգանի հետ:

Այնուամենայնիվ, Ռուսաստանի իշխանությունը շարունակում են հերքել, որ լուսանկարչական ապարատը պարանոցին գցած երիտասարդը Վլադիմիր Պուտինն է եղել: