«Սիրելի հայրենակիցներ, մտերիմներ, հարազատներ: Մարտի 21-ին` գարնանային արևահավասարի օրը, եկեք բոլորովս գնանք Գառնի:
Գնանք Գառնի, պարենք, ուրախանանք, այնտեղից տնական համեղ գինի գնենք, մեկ անգամ օգտագործվող բաժակներ գնենք և խմենք Գառնիի, Հայաստանի և մեր Հայ Ազգի կենացը: Որքան շատ լինենք այդ օրը Գառնիյում, այդքան լավ»,-այս մասին ասվում է «Գնում ենք Գառնի մարտի 21-ին» ֆեյսբուքյան նախաձեռնության հայտարարությունում: