Որպես ՀԱՊԿ-ի անդամ, ինչպիսին կլինեն Հայաստանի քայլերը՝ Ռուսաստանի Ուկրաինա զորք մտցնելու դեպքում: Այս հարցին այսօր մի քանի լրագրողների հետ զրույցի ընթացքում պատասխանեց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:
«Պետք է առաջին հերթին շահագրգռված լինենք ցանկացած խնդրի խաղաղ լուծմամբ: ՌԴ-ն նույնպես այդպես է մտածում, որովհետև Ուկրաինայում նաև մեծ քանակությամբ ռուսներ են ապրում: Եվ առաջին բանը որ չլինի արյուն, - նշեց նա, հավելելով, որ քաղաքականության մեջ չպետք է կանխատեսումներ անել, քանի որ դա անշնորհակալ գործ է:
Մանրամասները՝ YerevanNews.am-ի տեսանյութում