Ընդդիմադիր բևեռում բավական լուրջ զարգացումների կարիք կա, որովհետև ընդդիմությունը չկայացած վիճակում է: Այսօր այս մասին մի քանի լրագրողների հետ զրույցի ընթացքում նշեց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:

«Խնդիրը կայանում է նրանում, որ այստեղ անհրաժեշտություն կա, որ ձևավորվի ուժեղ ընդդիմություն և մենք որպես իշխանություն շահագրգիռ ենք դրանով, որ ունենանք ուժեղ ընդդիմություն, քանի որ ուժեղ պետության կայացման համար պետք է և ուժեղ ընդդիմություն, և ուժեղ իշխանություն», - նշեց նա:

Անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր -Պետրոսյանի կողմից՝ Իվանիշվիլիի և Ծառուկյանի համեմատությանը, նա նախ նշեց, որ Ծառուկյանը շանսեր ունի բևեռի առաջնորդ դառնալու:

«Ինչ վերաբերվում է Իվանիշվիլիի հետ համեմատությանը, ես դեմ եմ այդ համեմատությանը, ես չէի ցանկանա, որ ԲՀԿ առաջնորդին համեմատեին որևէ այլ քաղաքական գործչի հետ»:

 

Մանրամասները՝ YerevanNews.am-ի տեսանյութում