Այսօր ադրբեջանական լրատվամիջոցները տարածեցին նյութ, որում Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը մեկնել է առաջնագիծ: Այցի շրջանակներում հանդիպումներ է ունեցել սպայական անձնակազմի ու զինվորների հետ:

Այս լուրը մեծ արագությամբ տարածվեց նաև Հայաստանում:

Նյութում ասվում էր նրա մասին թէ նախարարը ծանոթացել է առաջնագծում տեղակայված զրահատեխնիկայի հնարավորություններին և դրանց արդյունավետությանը, մարտական հերթապահության անցկացման գործընթացին, ինպես նաև զինծառայողների բարոյագոգոբանական իրավիճակին: Խոսվել է նաև տրված հանձնարարականների` անվտանգության կանոնների և զինվորական ծառայության անվտանգության ապահովման հարցերի շուրջ:

Երևի թէ գաղտնիք չէ, որ հայ-ադբեջանական հարաբերությունները տեղեկատվական պատերազմի փուլում են գտնվում և դրա հետ կապված ադրբեջանցի PR մասնագետները անկասկած հետևում են մեր անցուդարձին: Հատկապես կարևոր համարում ռազմական թեման:

Մարտի 5-ին առավոտյան ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը անակնկալ այցելել է ԶՈւ-երի զորամասերից մեկը: 

Սա մեր նախարարի աշխատանքի ոճն է, նշել է հարցազրույցներից մեկում ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

Նշենք նաև, որ սա Սեյրան Օհանյանի վերջին ամսվա ընթացքում անակնկալ կատարած վեցերորդ այցն է: Նախարարի անակնկալ այցերը, օրվա կարգացուցակով տարբեր ժամերին տալիս են իրենց դրական պտուղները այն առումով, որ այն ինչ կարելի է ի ցույց չդնել պլանային այցերի ժամանակ այս պարագայում երևում է:

Իսկ ինչ էր այդ դեպքում Զաքիր Հասանովի այսօրվա այցը առաջնագիծ: «ԱՊԱ» լրատվական գործակալության «Բանակ» բաժինը ուսումնասիրելով տեսնում ենք, որ վերջին անգամ Զաքիր Հասանովը մոտիկից տեսել էր իրեն ենթակայության տակ ծառայող զինվորին փետրվարի 8-ին: Միայն այս փաստից ելնելով կարելի է ասել, որ այսօրվա այցը PR քայլ էր: Իսկ ամենա տրամաբանականը` դա պատասխան է մեր նախարարի այցին ու առաջին հերթին ուղղված լրատվամիջոցներին, որպեսզի նրանք դա տարածեն և իրենց ցանկությունները կատարվեցին: 

Խոսքս ուղղելով հայկական լրատվամիջոցներին կոչ եմ անում ուշադիր լինել ու առավել մեծ եռանդով լուսաբանել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և ՊՆ ղեկավարության գործունեությունը, քանի որ ում հետաքրքրում է Զաքիր Հասանովը հնարավորություն ունի կարդալ ադրբեջանական լրահոսը:

Դավիթ Սոֆիյան