«ԱՊԱ» ադրբեջանական լրատվական գործակալության փոխանցմամբ Նախիջևանում ականի վրա պայթել է ադրբեջանական զինված ուժերի «Ուռալ» մակնիշի մեքենան:

Պատահարը տեղի է ունեցել Սադարակի շրջանում տեղակայված զորամասերից մեկում: Սադարակ քաղաքը գտնվում է Արարատի մարզի Երասխ գյուցի դիմաց:

Պատահարի արդյունքում վիրավորվել է մեքենայի վարորդ, պայմանագրայի զինծառայող Նովրուզ Զեյնալովը, որը տեղափոխվել է հոսպիտալ:

Մեկ այլ կայք` haqqin.az-ը զինծառայողի ազգանունը նշում է որպես Մամեդով:

Նշենք, որ ականներ չեն տեղադրվում քաղաքներում կամ գյուղերում, այլ նրանք տեղադրվում են առաջնագծում առկա չեզոք գոտում: Այսինքն կարելի է ենթադրել, որ մեքենան մտել է արգելված գոտի:

Դավիթ Սոֆիյան