Եթե նայենք աշխարհում, սրճարանի կառուցման դեպքեր շատ կան: Պետք է հայտնաբերել, թե արդյո՞ք սրճարանի կառուցման դեպքում որևէ վտանգ չկա: Այսօր կայացած ասուլիսի ընթացքում, անդրադառնալով Գառնու տաճարում կառուցվելիք սրճարանին, այս մասին նշեց քանդակագործ Ֆերդինանդ Առաքելյանը:
«Ժողովուրդը վախենում է, որ միգուցե այս ամենը կրկնվի և դառնա Օպերայի շենքի նման: Եթե վերջին տարիները մենք քանդելով ենք զբաղված», - նշեց նա:
Քանդակագործն իր խոսքն ուղղեց նաև Գառնու գյուղապետին, նշելով, թե նա պայքարում է, բայց Գառնին չի բարեկարգում:
«Ինչու՞ է ձորն այդպես աղբանոց, ինչու՞ եք անտերության թողել Գառնիի էկոլոգիական մասը, ինչու՞ որ քարերն ընկնում են, տանում գոմ են սարքում, այդ ամենը չի՞ տեսնում գյուղապետը», - նշեց նա:
Բանախոսը ճիշտ չհամարեց նաև սրճարանի կառուցման դեմ պայքարող ակտիվիստների գործողությունները:
«Գեղեցիկ էլ չէ, որ աղբը բերել թափել են նախարարության դիմաց, և ասել են, որ նախարարին են տալիս, սա էլ գեղեցիկ չէ», - նշեց նա, հավելելով, որ չի կարծում, թե դա նախարարի նախաձեռնությունն է:
Անդրադառնալով ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի՝ սրճարանի կառուցման դեմ լինելուն, նա նշեց, որ կուսակցականը չի կարող լինել մտավորական, քանի որ կուսակցականն ունենում է նաև կուսակցական շահ, իսկ մտավորականը պետք է ունենա միայն մեկ շահ:
Ավարտելով իր խոսքը, նա նշեց, որ վերջնական խոսքը հնեաբաններինն է, հավելեով, որ եթե չի կարելի, ուրեմն չպետք է կառուցվի: