Քիչ առաջ ֆինանսների նախարարության շենքի դիմաց մեկնարկել է «Դ!եմ եմ» նախաձեռնության անդամների բողոքի ակցիան:
Ինչպես հայտնում է YerevanNews.am-ի թղթակիցը, բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը ինքնահրկիզման փորձ է արել:
Նա նախ ներկաներին ցույց է տվել սովետական տարիներին բանկերում իր խնայողությունների կտրոնները, ապա բենզին լցրել է, որպեսզի ինքնահրկիզվի, սակայն ոստիկանները նրան մեկուսացրել են։
Այս պահին լարված իրավիճակ է ֆինանսների նախարարության դիմաց: Ոստիկանները շրջապատել են շենքը և բողոքի ակցիայի մասնակիցներին թույլ չեն տալիս տեղաշարժվել:
Ուղիղ եթերին կարող եք հետևել այստեղ.