Ըստ Forbes հեղինակավոր ամսագրի՝ Քրիստի Ուոլթոնը, ում կարողության հիմնական մասը բաժին է հասնում Wal-Mart առևտրի ցանցին, դարձել է աշխարհի ամենահարուստ կինը։ 

Վարկանշային աղյուսակում նա շրջանցել է L’Oreal ընկերության սեփականատեր Լիլիան Բետանկուրին, ում կարողությունը գնահատվում է 34.5 մլրդ դոլար։  Երրորդ հորիզոնականում Wal-Mart ընկերության հիմնադրի դուստրն է՝ Էլիս Ուոթսոնը՝ 34.3 մլրդ դոլար։

Mars ընկերության սեփականատեր և հրուշակեղեի բիզնեսով զբաղվող Ժակլին Մարսն այս ցուցակում չորրորդն է՝ 20 մլրդ դոլարով։ Ջոանա Ռայնահրթը, ում պատկանում է ավստրալիական Hancock Prospecting լեռանադրյունաբերական ընկերությունը, 17.7 մլրդ-ով հինգերորդն է։