Շնորհավորելով մարտի 8-ը՝ մենք սկիզբ ենք դնում կանանց միամսյակի, որը սկսվում է գարնան առաջին տոնով և վերջանում մայրության և գեղեցկության տոնով: Այդ միամսյակը յուրահատուկ է հայ ժողովրդի համար: Այս մասին ՊՆ-ում կայացած ընդունելության ժամանակ նշեց նախարար Սեյրան Օհանյանը:
«Ես ինքս բավականին բարձր եմ գնահատում այդ միամսյակը, քանի որ մեր զինվորական ծառայության, լարվածության մեջ մենք այնքան էլ հնարավորություն չենք ունենում ուշադրություն դարձնել մեր կանանց, մայրերին, մեր երեխաներին և այս միամսյակը հնարավորություն է տալիս մեծարել կանանց արժանիորեն: Կարծում եմ յուրաքանչյուրս փոքր ժամանակ սովոր էինք, որ մեզ նվերներ պետք է տան, մենք երբ մեծացանք հենց մեր մայրերին և ուսուցչուհիներին նվերներ ծաղիկներ նվիրելով և հասկացանք, որ բացի նվերներ տալուց, պետք է նվիրել և նվիրվել հենց ձեզ և մեր ընտանիքներին: Շատ շատերն ասում են դրանով ավարտվում է կանանց 11-ամսյակը, քանի որ մենք ջանում ենք ամբողջ տարվա ընթացքում մշտապես ուշադրություն դարձնել կնոջը», - նշեց նա


