ԱԺ պատգամավոր, Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը կանանց տոնի առթիվ պատրաստվում է ծաղիկներ նվիրել իրենց տան բոլոր կանանց՝ մայրիկին, կնոջը, դստրերին:
YerevanNews.am-ի հետ զրույցում նա նշեց, որ հատուկ որևէ բան չի պատրաստվում նվիրել:
«Կարծում եմ ծաղիկներն էլ բավական են, հատուկ տենց բան չէ: Կարևորը նվերի արժեքը չէ, կարևորը երևույթն է», - նշեց նա:
Այն հարցին, թե արդյոք ԱԺ պատգամավորը հաճախ է նվիրում ծաղիկներ, նա նշեց. «Երբ առիթ է լինում՝ նվիրում եմ, կարող է տրամադրությունն էլ առիթ հանդիսանա»:


