<
Վերջինս ներկայացրեց կնիքով փաստաթղթեր և ասաց, որ իրենք ինչ-որ «Չորորրդ հացի գործարան» չեն, որ իրենց աշխատանքի հասեցին նման որակումներ անեն:
Իսկ սպորտի և երիտասրդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանն ասաց, որ նույն նախարարության փոխնախարարը հրավիրել է Ֆարմանյանին այս հանդիպմանը , սակայն վերջինս հայտարարել էր, որ իրեն այդ մասին չեն տեղեկացրել: Ի դեպ, նախարարը հայտարարեց, որ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանն անձամբ է հրավիրել Սամվել Ֆարմանյանին բջջային հեռախոսի միջոցով:
Լրագրողներից մեկը նշեց, որ իրենց` լրագրողների միջև քվեարկության ժամանակ որևէ խնդիր չի եղել, իրենք աշխատել են բաց և թափանցիկ, փոխարենը, ըստ նրանց, խնդիրը ազգային ժողովի ամբիոնից է հնչել, որի հեղինակը ներկա չէր հանդիպմանը (խոսքը Սամվել Ֆարմանյանի մասին է):
Հիշեցնենք, որ դեռևս տարեվերջին մարզական լրագրողների ֆեդերացիայի կողմից կազմակերպվել էր <>-ի քվեարկությունը, որին մասնակցել է 3 տարուց ավել մասնագիտական փորձ ունեցող մարզական լրագրողները: Այս քվեարկության արդյունքում Հենրիխ Մխիթարյանը դուրս էր մնացել լավագույն տասնյակից, ինչն էլ խոսակցությունների առիթ էր հանդիսացել նաև ԱԺ-ում:
«Եթե անձը չկա մենք իրա հետևից այնքան բարոյականություն ունենք, որ չենք խոսի իր հետևից »,- ավելացրեց Հրաչյա Ռոստոմյանը:
Մարզական լրագրողների ֆեդերացիայի նախագահ Յուրի Ալեքսանյանը որպես ապացույց ներկայացրեց նաև այն բոլոր լրատվամիջոցների հրապարակումները, որոնց հետ աշխատել են և այն լրագրողների անունները, ովքեր մասնակցել են քվեարկությանը: