Մարտի 8-ը նշում եմ իմ ընկերուհիների հետ: Այս մասին YerevanNews.am-ի հետ զրույցի ընթացքում նշեց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:
«Անցկացնում եմ ինչպես աշխատանքային, կուսակցական, այնպես էլ Արցախյան պատերազմն անցած կանանց հետ: Ասեմ, որ սիրում եմ այդ օրն ավելի շատ անցկացնել կանանց շրջապատում, որպես կանոն բազմաթիվ միջոցառումներ եմ ծրագրում, կազմակերպում և անցկացնում», - նշեց նա:
Շնորհավորելով բոլոր կանանց՝ Նաղդալյանը ցանկացավ առողջություն, հաջողություն, պայծառ արև և կապույտ երկինք:


