Պաշտպանության նախարարությունը մարտի 8-ի առթիվ գեղեցիկ երեկո էր կազմակերպել , որին ներկա էին ազատմարտիկների կանայք, դուստրերը, ներկայումս ծառայող զինվորներից շատերի մայրերը:

Երեկոյին ներկա էր նաև ազատամարտիկ Թաթուլ Կրպեյանի դուստրը՝ Ասպրամ Կրպեյանը, ով էլ նախարարի կողմից արժանացավ հատուկ մրցանակի:

Լրագրողների հետ զրույցի ընթացքում նա կիսվեց իր տպավորություններով:

«Կարծում եմ յուրաքանչյուր մեծարման երեկո կարևոր է, որը ևս մեկ անգամ հնարավորություն է տալիս մեծարել նրանց, և խոնահրվել իրենց արածի առջև: Հայրս և իր ընկերները նվիրեցին ամենաթանկը՝ իրենց կյանքը», - նշեց նա:

Անդրադառնալով մարտի 8-ին իր ստացած նվերներին, նա նշեց, որ ամենից շատ սիրում է ծաղիկներ ստանալ և ստանում է, իսկ նվերի ինչ լինելը և արժեքն իր համար կարևոր չէ: