ՊՆ քննչական ծառայությունում նյութեր են նախապատրաստվում Արմավիրի զորամասերից մեկում զինծառայողի կողմից իրեն հրազենային վնասվածք հասցնելու դեպքի կապակցությամբ: Այդ մասին գրում է Panorama.am-ը:

Արմավիրի զորամասում ժամկետային զինծառայող Գոռ Հ.-ն, որը շուտով պետք է զորացրվեր, պատահաբար, զենքը մաքրելիս վնասել է ինքն իրեն: Կրակոցի հետևանքով վիրավորվել են երիտասարդի ձախ ազդրը և սրունքի փափուկ հյուսվածքները:

«Այժմ նա գտնվում է հոսպիտալում և նրա վիճակը նորմալ է»:

Նրա տեղեկացմամբ, փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ է` ՀՀ քրեական օրենսգրքի 363-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` «զինծառայողի կողմից իր առողջությանը վնաս պատճառելը (անդամախեղելը), որը հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել զինվորական ծառայության կամ դրա առանձին պարտականությունների կատարումը ժամանակավորապես դադարեցնելուն»: