Ադրբեջանական haqqin.az կայքը հղում անելով տեղական Turkel TV-ին հաղորդում է , որ մարտի 7-ին 1991թ. ծնված Արսեն Խոջայանը հատել է Ադրբեջանի և Հայաստանի հետ սահմանը Թովուզի շրջանում:

 Վերջինս Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ է: Վերին Կարմիր աղբյուրի գյուղապետ Կամո Չոբանյանը հայտնեց, որ Արսենը մարտի 7-ին հովիվ է եղել և, ըստ երևույթի, մոլորվել է: Նա ընտանիքի 7 երեխաներից ամենամեծն է:

Նշենք, որ 77-ամյա Մամիկոն Խոջոյանը, որը վերջերս էր արտահանձնվել հայկական կողմին, Արսենի հետ համագյուղացիներ են և բարեկամներ։