Մարտի 8-ին ֆուտբոլի եվրոպական առաջատար առաջնություններում կկայանան հերթական տուրերի հանդիպումները։
Գերմանիայի առաջնության 24-րդ տուրում Մյունխենի «Բավարիան» արտագնա հանդիպում կանցկացնի «Վոլֆսբուրգի» հետ։ Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 18։30-ին։
Իտալիայի առաջնության 27-րդ տուրում «Միլանը» կհյուրընկալվի «Ուդինեզեին»։
Անգլիայի առաջնության 29-րդ տուրի կենտրոնական խաղում Լոնդոնի «Չելսին» տանը կընդունի Լոնդոնի «Տոտենհեմին»։
Պրիմերայի 27-րդ տուրում կատալոնական «Բարսելոնան» արտագնա խաղում կմրցի «Վալյադոլիդի», իսկ Մադրիդի «Աթլետիկոն»՝ «Սելտայի» հետ։
Մեկնարկում է Ռուսաստանի առաջնության երկրորդ հատվածը։ Մոսկվայի «Սպարտակը» կհյուրընկալվի Գրոզնիի «Թերեկին»։
Հայաստանի առաջնությունում կկայանա երկու հանդիպում՝ «Բանանց» - «Ուլիս» եւ «Արարատ» - «Միկա»։
Գերմանիայի առաջնություն, 24-րդ տուր
«Վոլֆսբուրգ» - «Բավարիա»՝ 18։30
«Շալկե» - «Հոֆֆենհայմ»՝ 18։30
«Բորուսիա Մ.» - «Աուգսբուրգ»՝ 18։30
«Հանովեր» - «Բայեր»՝ 18։30
«Շտուտգարտ» - «Այնտրախտ Բ.»՝ 18։30
«Նյուրնբերգ» - «Վերդեր»՝ 21։30
Իսպանիայի առաջնություն, 27-րդ տուր
«Վալյադոլիդ» - «Բարսելոնա»՝ 19։00
«Բետիս» - «Խետաֆե»՝ 21։00
«Սելտա» - «Աթլետիկո»՝ 23։00
Իտալիայի առաջնություն, 27-րդ տուր
«Ուդինեզե» - «Միլան»՝ 23։45
«Կատանիա» - «Կալյարի»՝ 23։45
Ֆրանսիայի առաջնություն, 28-րդ տուր
«Բաստիա» - ՊՍԺ՝ 19։30
«Գենգամ» - «Էվիան»՝ 23։00
«Նանտ» - «Այաչո»՝ 23։00
«Մոնակո» - «Սոշո»՝ 23։00
«Թուլուզ» - «Ռեյմս»՝ 23։00
«Ռեն» - «Գենգամ»՝ 23։00
Անգլիայի առաջնություն, 29-րդ տուր
«Վեստ Բրոմվիչ» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 16։45
«Քրիսթալ Փելաս» - «Սաութհեմփթոն»՝ 19։00
«Նորվիչ» - «Սթոք Սիթի»՝ 19։00
«Կարդիֆ» - «Ֆուլհեմ»՝ 19։00
«Չելսի» - «Տոտենհեմ»՝ 21։30
Ռուսաստանի առաջնություն, 20-րդ տուր
«Կրասնոդար» - «Ուրալ»՝ 16։30
«Թերեկ» - «Սպարտակ»՝ 19։00
Հայաստանի առաջնություն, 16-րդ տուր
«Բանանց» - «Ուլիս»՝ 14։00
«Արարատ» - «Միկա»՝ 16։00
Անգլիայի Գավաթ, 1/4 եզրափակիչ
«Արսենալ» - «Էվերտոն»՝ 16։45