Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչները բանակցություններ են վարում Ադրբեջանի իշխանությունների հետ` նախօրեին սահմանը հատած ՀՀ քաղաքացու հետ հանդիպելու նպատակով: Այս մասին մասին ադրբեջանական 1news.az լրատվական կայքին ասել է ԿԽՄԿ ադրբեջանական պատվիրակության հաղորդակցման ծրագրերի պատասխանատու Իլահա Հուսեյնովան:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի պատանդների, անհայտ կորածների ու ռազմագերիներ հարցերով պետական հանձնաժողովի քարտուղար Շահին Սայիլովը հայտարարել է, որ հայ-ադրբեջանական սահմանի ադրբեջանական Թովուզ բնակավայրի ուղղությամբ ՀՀ քաղաքացի է հատել սահմանը: