Հրանոթը հայտնի է «Bofors Gun» անվան տակ` քանի, որ արտադրվել է շվեդական զենք արտադրող «Bofors» ընկերության կողմից: Հնդկաստանը այժմ կատարում է հաուբիցի արդիականացումներ, նարկայացվածը արդիականացումներից մեկն է:
Կայանը օժտված է բազմաթիվ առավելություններով:
Հիմնական գործողությունները հրանոթը կատարում է ինքնուրույն:
Հաուբիցի մարտական վիճակի փոխադրման ժամանակը մոտ 2 րոպե է:
Առավելագույն հրաձգությունը 42.3 կմ է` հատուկ լիցքով:
Հաշվարկը 8 հոգի:
Առավելագույն բարձրացման անկյունը 70 աստիճան է:
Հորիզոնական հրաձգությունը 360 աստիճան:
Ինքնուրույն ընթացքի արագությունը 7 կմ/ժ:
Հրանոթը կարող է կատարել ինչպես վերգետնյա, այնպես էլ մորտիրային հրաձգություն: Լիցքավորումը իրականացվում է ավտոմատացված եղանակով:
Էլեկտրական վերամբարձը միանգամից բարձրացնում է 3 արկ, որը հրանոթը կրակում է 14 վայրկյանի ընթացքում: Այն կարող է բարձրացնել 170 կգ քաշ: