Քաղաքական զարգացումները ենթադրում են նման հանդիպումներ, մենք նորմալ ենք նայում դրանց: Այսօր կայացած ասուլիսի ընթացքում անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և ՀՅԴ Բյուրոյի անդամների հետ հանդիպմանը, նման տեսակետ արտահայտեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանը:
«Կարծում եմ, դրա մեջ որևէ վատ բան չկա: Կարծում եմ այդ հանդիպումները որևէ ուղղությամբ կարող են տանել», - նշեց նա, հավելելով, որ այս ամենը քաղաքական պայքարի մի մասն են կազմում:
Ասուլիսին ներկա էր նաև Ժառանգության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, ով նույնպես նորմալ է նայում այսպիսի հանդիպումներին: Նրա խոսքերով, հիմա այնպիսի իրավիճակ է, որ չորս ուժերն այնպիսի հարցեր են բարձրացնում, որը կոնցեսուսով է դրված: