ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանը Գագիկ Ծառուկյանից հանդիպման հրավերք է ստացել:
Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Լևոն Զուրաբյանը հավելելով.
«Ես ստացել եմ գագիկ Ծառուկյանի հետ հանդիպման հրավեր, մենք կձևավորենք պատվիրակություն և կհանդիպենք»:
Հիշեցնենք, որ ուրբաթ օրը «Բարգավաճ Հայաստան» Կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպել էր Հայ Հեղափոխական Դաշնակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչներ Հրանտ Մարգարյանի, Արմեն Ռուստամյանի և Աղվան Վարդանյանի հետ: Քննարկման առանցքում եղել է միասնական քաղաքական օրակարգի գործողությունների ճանապարհային քարտեզ ձևավորելու հարցը:
Հարցին, թե արդյո՞ք Լևոն Տեր-Պետրոսյանը կմասնակցի հանդիպմանը, Լևոն Զուրաբյանն ասաց.
«Ես նշեցի, որ ես եմ ստացել, բայց բնականաբար չի կարելի բացառել, որ ապագայում կլինեն նաև այլ մակարդակի հանդիպումներ»:
Լրագրողի այն դիտարկմանը, թե հաասարակությունն ավելի գործնական քայլեր է ակնկալում Լևոն Զուրաբյանն ասաց.
«Սրանից ավելի գործնական չի կարա լինի և ի վերջո ամեն ինչ արվելու է ժողովրդի զանգվածներով: Այո, կաբինետային հանդիպումները ոչինչ չի տա մեզ»:
Լևոն Զուրաբյանի պատկերացմամբ ԲՀԿ-ն վաղուց ընդդիմություն է:
«Մի պարզ սկզբունք կա, ով իշխանություն չէ, ամբողջ աշխարհում համարվում է ընդդիմություն, անկախ նրանից, թե ինքն իրեն ոնց կկոչի»,-իր խոսքում ասաց Լևոն Զուրաբյնաը:
Այն դիտարկմանը, թե ԲՀԿ-ն չի ուզում, որ իրեն ընդդիմություն չի համարում. Լևոն Զուրաբյանն ասաց.
«Դա արդեն իրենց խնդիրն է: մեզ համար կարևոր է իրենց գործողությունները, իսկ համագործակցության գործողությունները մեզ լիովին բավարարում են»: