Ռուսաստանի հետ խաղում հավաքականը շատ վատ հանդես եկավ: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը:
«Լրագրողներ, սիրեք մի քիչ ֆուտբոլ հասկանալ: Ինչո՞ւ, երբ մենք հաղթում ենք, դուք չեք մտածում, որ պաշտպանները թույլ էին խաղում։ Իսկ երբ պարտվում ենք, ասում եք, որ վատ ենք խաղում։ Մենք ունենք պաշտպաններ, ովքեր ուժեղ խաղեր են հաղթել: Ռուսաստանի հետ հանդիպման ժամանակ վատ խաղացին հարձակվողները:
Երբ Հայաստանի հավաքականը հաղթում է Դանիային, ոչ ոք չի խոսում, որ պաշտպանությունը թույլ է: Ֆուտբոլը թիմային խաղ է: Մենք ունենք պաշտպաններ, որոնցով շատ հզոր խաղեր ենք հաղթել: Ռուսաստանի հետ խաղում հարձակման գիծն ավելի մեղավոր է եղել: Խնդրում եմ բոլորիդ, լավ ուսումնասիրել ֆուտբոլը:
Ո՞վ է Էդգար Մանուչարյանը: Նա անում է ամեն ինչ՝ բացի ֆուտբոլ խաղալուց: Դուք եք մեղավոր, որ նա այս օրը ընկավ: Երբ ես նրան մեղադրում էի, փորձում էի փրկել, դուք նրան ատամներով պաշտպանում էիք: Քիչ եմ հավատում, որ Մանուչարյանը կարող է հրավիրվել Հայաստանի հավաքական»,- ասել է Հայրապետյանը: