Սովորություն է դարձել. տոնից տոն թանկացումներն անխուսափելի են արդեն: Այսօր կայացած ասուլիսի ընթացքում այս մասին նշեց Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը, խոսելով մարտիության թանկացումներից:
Նրա դիտարկմամբ՝ միայն մարտի 8-ին ծաղկի և հուշանվերների գներն աճել են ավելի քան 50 տոկոս. «300-400 դրամանոց ծաղիկը մարտի 8-ին դարձավ 1500 դրամ, սակայն պետական ոչ մի լծակ չեմ տեսնում, որով կարող ենք զսպել այդ թանկացումները»:
Արմեն Պողոսյանը նշեց նաև, որ բոլորովին վերջերս առողջապահության նախարարության և առողջապահության համաշխարհային կազմակերպության ուսումնասիրության տվյալներով՝ Հայաստանում երեխաների 15 տոկոսը թերսնված է: Նրա կարծիքով, անընդհատ թանկացումներն ազդում են միայն առողջ սերնդի ձևավորման վրա, քանի որ թերսնումն իր հերթին բերում է մի շարք շեղումներ:


