Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող, 1994-ին ծնված Էլմիր Սարդար օղլու Հուսեյնովի ձեռքին պայթել է փամփուշտը.- գրում է haqqin կայքը:

Տեղեկատվության համաձայն այն կատարվել է զենքի հետ անզգույշ վարմունքի հետևանքով։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաստատել է լուրը՝ հավելելով, որ զինծառայողը կորցրել է աջ ձեռքի երեք մատներն ու տեղափոխվել հոսպիտալ։

Նշենք, որ սա ադրբեջանական զինուժի՝ 2014-ի մարտ ամսվա ընթացքում հաղորդած երրորդ վիրավորն է։