Վրաստանի խորհրդարանի ազգային գրադարանում մարտի 11-ին կկայանա հուշ-երեկո՝ «Ֆրունզիկ Մկրտչյան. 20 տարի անց» խորագրով: Այս մասին տեղեկացնում է Грузия online-ը։
Երեկոն կազմակերպվել է Վրաստանում Հայաստանի դեսպանատան, «Կովկասի տուն» մշակութային համագործակցության կենտրոնի և Վրաստանի խորհրդարանի ազգային գրադարանի շնորհիվ։
Հուշ երեկոյի ծրագրում` դերասանի գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսն է (առաջին անգամ Վրաստանում), յուրահատուկ ֆոտո-ցուցահանդես, ինչպես նաև Գեորգի Դանելիայի, Ռևազ Գաբրիաձեի, Վախթանգ Կիկաբիձեի տեսանյութի տեսքով հիշողությունները, որոնք տեսագրվել են հատուկ այդ երեկոյի համար, կոլաժ՝ նրա մասնակցությամբ տարբեր ֆիլմերից։
«Ֆրունզիկ Մկրտչյան. 20 տարի անց». Հուշ երեկո Վրաստանում՝ նվիրված հայ արտիստին
