«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակին» նոր մանրամասներ են հայտնի դարձել մարտի 8-ին Գորիսի Անկախության փողոցի ռեստորաններից մեկում Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբորորդու` Էյներ Խաչատրյանի եւ Հրայր անունով քաղաքացու միջեւ տեղի ունեցած վիճաբանության եւ քաշքշուքի դեպքից:Մեր տեղեկություններով՝
Սուրիկ Խաչատրյանի եղբոր որդին՝ Էյներ Խաչատրյանը, իր ընկերոջ եւ ընկերոջ
ընկերուհու հետ գնացել են ռեստորան մարտի 8-ը նշելու:
Այդ նույն ժամանակ ռեստորանում են եղել նաեւ Սուրիկ Խաչատրյանի այլ բարեկամներ, ովքեր նշելուց են եղել Ս. Խաչատրյանի քրոջ թոռան ծնունդը: Վիճաբանության պատճառը, ըստ տեղեկությունների, եղել է այն, որ Էյներ Խաչատրյանի ընկերը ժամանակին «աչք է
ունեցել» Խաչատրյանի քրոջ թոռան վրա: Երբ նրանք հանդիպել են, ինչ-որ
խոսակցություն է սկսվել, որը քրոջ թոռան ընկերներից մեկի՝ Հայկի հետ
վերաճել է լեզվակռվի, ապա վիճաբանության: Սակայն բանը ծեծկռտուքի չի
հասել»: Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում